Satgate
Satellite data communications
En Ru Am
Գլխավոր Ընկերության մասին Ծառայություններ Լուծումներ Քարտեզներ Վաճառք  

Գլխավոր / Ծառայություններ

Լուծումներ

Գոյություն ունեն արբանյակային ինտերնետ կապի օգտագործման երկու սկզբունքային սխեմաներ.

Երկկողմանի (սիմետրիկ)

Նկ.1. Երկկողմանի սիմետրիկ սխեմայի աշխատանքի պատկերը

Այս սխեմայով աշխատանքի դեպքում հաճախորդը ինքն է հեռարձակում և ստանում տվյալները անմիջականորեն արբանյակի միջոցով. Այս եղանակը իրենից ներկայացնում է օպերատորական լուծում, որտեղ օգտագործվում են թանկարժեք սարքավորումներ և թույլ են տալիս օպերատորին լինել ամբողջովին անկախ տեղային մագիստրալային օպերատորներից. Շատ երկրներում այս տեսակի ծառայությւնը ստանալու համար պահանջվում են հատուկ թույլտվություններ: Այդ հարցերի վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար Դուք կարող եք դիմել ձեր տեղական պետական մարմիններին կամ կազմակերպությանը, որը զբաղվում է ռադիոհաճախականությունների բաշխմամբ: Առանց այս փաստաթղթերի SatGate-ը Ձեզ համար չի կարող կազմակերպել տվյալների փոխանցումը (հեռարձակումը):


Միակողմ (ասիմետրիկ)

Նկ.2. Միակողմանի (ասիմետրիկ) սխեմայի աշխատանքի պատկերը

Այս սխեման թույլ է տալիս հաճախորդին մեծ արագությամբ ստանալ տվյալներ արբանյակի միջոցով, պահանջում է հետեդարձ կապի առկայություն dialup-միացման, ISDN-ի կամ IDSL-ի միջոցով: Հետադարձ կապն օգտագործվում է հարցումների փաթեթը Ինտերնետ ցանցով ուղղարկելու համար: Հաճախորդի կողմից ինֆորմացիայի ստացման արագությունը կարող է հիսուն անգամ գերազանցել հարցման կապուղու արագությունը:

Տվյալ սխեման թույլ է տալիս ծառայությանը միացնել ինչպես խոշոր Ինտերնետ պրովայդերների, ձեռնարկությունների և ընկերությունների այնպես էլ մասնավոր օգտագրծողների: Տվյալ դեպքում տարբերությունը կարող է լինել միացման ձևի մեջ` BGP [?], VPN [?],  ս??տիկ IP-մ??ցում [?] կ?? թուել [?]: Ավելի մանրամասն տարբեր միացումների տեսակների մասին կարող եք կարդալ "պարամետրեր" էջում:

Ասիմետրիկ սխեմայով ծառայության ընդունման համար Ձեզ բավական է ո??ենալ Ku-տ??ույթով[?] արբանյակային ալեհավաք LNB-կ??վերտորի[?] հ??, որի տիրույթը պետք է ընտրել համաձայն կայքում ներկայացված տվյալների, և DVB-ը??ունիչ [?],օ??նակ, PentaMedia [?]` Pent@NET, Penta@OFFICE; կ?? TechniSat [?]` SkyStar-1, SkyStar-2: Օգտագործված սարքավորումների արժեքը կարող է լինել երկու հարյուր ԱՄՆ դոլարից քիչ: Դա կախված է Ձեր գտնվելու տարածաշրջանից:


©2005 SatGate LLC. All Rights Reserved. Support: support@satgate-armenia.am