Satgate
Satellite data communications
En Ru Am
Գլխավոր Ընկերության մասին Ծառայություններ Լուծումներ Քարտեզներ Խորհրդատվություն  

Գլխավոր / Ընկերության մասին / Նորություններ

Ընկերության մասին

SatGate ընկերության գործունեությունը սկսվել է 2001 թվականի նոյեմբեր ամսից, երբ առաջին անգամ շվեդական օպերատորի Sirius-West արբանյակի միջոցով, որը ի դեպ հանդիսանում է Nordic Satellite (NSAB) ընկերության սեփականատերը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպա սկսվեց տրամադրվել արբանյակային կապի կապուղիներ: Այս ամենի արդյունքում սկսվեց ծառայությունների տրամադրումը NSAB ընկերության 2 գեոստացիոնար արբանյակների` Sirius-2 և Sirius-3-ի միջոցով: Այսօր արդեն SatGate ընկերությունը համագործակցելով NSAB,  Eurasiasat և GazKom ընկերությունների հետ ներկայացնում է միակաողմանի (simplex) և երկկողմանի (duplex) բարձր արագությամբ արբանյակային կապուղիներ օգտագործելով 5 (հինգ) գեոստացիոնար արբանյակներ. Sirius-2 (Եվրոպական և Հյուսիսային Ճառագայթներ), Sirius-3, EurasiaSat-1 (Turksat-2A), Yamal-200. Հայաստանի հանրապետության տարածքում ծառայությունները տրամադրվում են հետևյալ արբանյակներից EurasiaSat-1 (Turksat-2A), Yamal-200

Ընկերության առաքելությունն է – բոլոր սպառողների համար դարձնել հասանելի արբանյակային հեռուստակոմունիկացիոն ծառայությունների ամբողջական տիրույթը հաշվի առնելով անհատական կարիքները և յուրաքանչյուրի ունեցած հնարավորությունները:

Այս չորս տարիների դինամիկ զարգացման արդյունքում որպես արբանյակային կապի օպերատոր SatGate ընկերությունը դարձել է եվրոասիական արբանյակային հեռուստակոմունիկացիոն շուկայի առաջատար խաղացողներից մեկը և ձեռք է բերել բարի համբավ ու վստահելի գործընկերոջ անուն իր հաճախորդների շրջանում: 2004 թվականի սեպտեմբեր ամսի դրությամբ SatGate ընկերությունը սպասարկում է ավելի քան հիսուն մեծ ինտերնետ պրովայդերների, բազմաքանակ կոմերցիոն և արդյունաբերական ձեռնարկություններ, ինչպես նաև գիտական և ուսումնական մի շարք հաստատությունների ավելի քան 20 ( քսան) եվրոասիական աշխարհամասի երկրներում: Պահանջկոտ օգտագործողները, կոշտ մրցակցությունը և ընկերության նպատակասլաց գործունեությունը թույլ տվեցին SatGate-ին դուրս գալ նոր շուկաներ և տարբերակել տրամադրվող ծառայությունները, որի արդյունքում ընկերությունը սկսեց տրամադրել ծառայություններ նաև վերջնական օգտագործողներին:

2004 թվականի նոյեմբեր ամսին SatGate ընկերությունը անցավ իր զարգացման հաջորդ փուլին և իր հաճախորդներին սկսեց առաջարկել ծառայությունների ընդլայնված տիրույթ վերջնական օգտագործողների համար հնարավորություն տալով կատարել վճարում օգտագործված ինֆորմացիայի ծավալի համար:

Այժմ SatGate-ը ինչպես երաշխավորված արագությամբ կապուղիների (CIR[?]), այնպես էլ արագությունների դինամիկ բաժանման, օգտագործված ինֆորմացիայի սահմանափակումով և առանց սահմանափակման ծառայությունների համար իր հաճախորդներին տրամադրում է գների և ծառայությունների տարբերակների լայն ընտրանի:


©2005 SatGate LLC. All Rights Reserved. Support: support@satgate-armenia.am